News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Իշխանություն կամ ընդդիմություն լինելը քաղաքական ուժերի ցանկությամբ չէ, այլ ժողովրդի տված քվեով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատագմավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում ժողովուրդն ում ինչ քվե տվեց, դրանից էլ պարզ կլինի ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն. «Եթե քաղաքական ռեալ պոլիտիկը ձեւավորվեր հայտարարություններով ու ցանկություններով, մենք բացարձակապես այլ իրականություն կունենայինք: Ես չեմ առաջնորդվում կոֆեի բաժակի մրուրով, թե այդ մրուրի հետագիծն ինչ ցույց կտա: Ինձ համար քաղաքականությունը, որքան էլ շատերն այն համեմատում են այլ մասնագիտություններից հետ, նախեւառաջ ազնվություն է: Քաղաքական գործիչը պետք է ասի այն, ինչ մտածում է»,-ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ իրենք գնում են արդար մրցապայքարի:

Նա ընդգծեց, որ ԲՀԿ-ն ներկայացնելու է շատ ուժեղ ծրագիր եւ իրենց զրուցակիցը լինելու է ՀՀ քաղաքացին, որին էլ ներկայացնելու են իրենց ծրագրերը:

«Մենք քաղաքական կոռեկտության կոչ ենք անում բոլորին: Ով կխախտի քաղաքական կոռեկտությունը, բնականաբար, համարժեք պատասխան կստանա»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Դիտարկմանը, որ ինքնառաջադրվում է Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում, եւ կա տեսակետ, որ իրեն աքսորում են Երեւանից, Նաիրա Զոհաբյանը նշեց. «Այդ տեսակետը սխալ է: Կայացած քաղաքական գործիչը պետք է վստահության քվե ունենա ոչ միայն այն բակում, որտեղ ծնվել, մեծացել է, այլ ցանկացած բնակավայրում, որտեղ կորոշի իր կուսակցությունը»:

Նա նաեւ խոստացավ, որ չի լինելու «գոստրոլյոր» պատգամավոր, ինչպես տարիներ շարունակ ունեցել են այդ մարզերը, բացառությամբ 1-2 պատգամավորի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ