News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
USD
477.83
EUR
535.7
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Օրինագծում հստակեցվում են «խաղային դահլիճ» եւ «բուքմեյքերական գրասենյակ» հասկացությունները: Նոյեմբերի 12-ին տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողոի նիստին «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց հիմնական զեկուցող, «Ելք» դաշինքից պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Բացի դրանից, նրա խոսքով, առաջարկվում է, որպեսզի խաղային ապարատները եւ այլ ազարտային խաղերը, ներառյալ տոտալիզատորները, գործեն միայն  դրա համար նախատեսված  գոտիներում:

«Խոսքը մասնավորապես Ծաղկաձորի, Սեւանի, Ջերմուկի եւ Մեղրիի մասին է», - բացատրեց Սիմոնյանը:

Պատգամավորը հաղորդեց, որ առաջրկվում է նաեւ նվազագույն տարիքային ցենզ սահմանել՝ 21 տարեկան, բացատրելով, որ խաղային հաստատություններում, քաղաքացուց պարտավոր կլինեն պահանջել անձը հաստատող փաստաթուղթ:

Բացի այդ, առաջարկվում է սահմանափակել այն անձանց մասնակցությունը, որոնք անգործունակ են ճանաչված, հասարակական վայերում արգելափակել ազարտային խաղերի կազմակերպիչներչի կայքերը եւ սահմանափակումներ հաստատել կանխիկ միջոցներով վճարմանը: Բացի այդ առաջարկվում է Հայաստանի տարածքում սահմանափակել արտասահմանյան տոտալիզատորների գործունեությունը:

«Գործադիր մարմինը խաղի մասնակիցների շահերի պաշտպանության համար կպահանջի ֆինանսական երաշխիքների տրամադրում: Մենք նպատակահարմար ենք համարում պետական հարկի չափով երաշխիք սահմանել, այն է՝ 500 մլն դրամ», - եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

Օրինագիծը խորհրադարանական հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ, սակայն հեղինակները այն կներառեն լիագումար նիստում:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սկզբում վախեցրին, հիմա ուզում են «յուղել». ՀՀ իշխանություններն այդքան էլ խիստ չեն բարձրացնի տուրքերը
Առաջարկվում է իջեցնել գրավատների եւ փոխանակման կետերի պետտուրքերը...
Դոլարի փոխարժեքը նվազել է 478 դրամից. Եվրոն եւս էժանացել է ավելի քան 3 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Հայաստանում խաղատների գործունեության հանդեպ հսկողությունը կխստացվի. «Իմ քայլը»
ՀՀ-ում կխստացվի խաղատների գործունեության հսկողությունը...
Ստեփանավանում բացվել է նորարարական «խելացի» անասնաշենք. Այն կարելի է վերահսկել հեռավորությունից
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` փոխնախարար Արտակ Քամալյանը կարեւորել է նման անասնաշենքերի կառուցումը...
Հարկ վճարողների կարծիքը հարկային վարչարարության վերաբերյալ դրականորեն փոխվել է. ՊԵԿ
Անկախ փորձագիտական կազմակերպությունը հետազոտություն է իրականացրել...
Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել Երևանի կառուցապատման ծրագրերի վերաբերյալ
Շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները հայտնել են իրենց մոտեցումները նախագծերի տարբեր ասպեկտների վերաբերյալ…
Ամենաշատ