News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում ջրահեռացման համակարգը անհապաղ մաքրման աշխատանքների կարիք ունի։ Այս մասին նոյեմբերի 12-ին՝ լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպան,  «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը։

Նրա խոսքով՝ հարցի համակարգային լուծման համար անհրաժեշտ է խնդրի համալիր ուսումնասիրություն կատարել համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների մակարդակով. «Մեծ հույսեր ենք կապում մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Արթուր Մեսչյանի նշանակման հետ, որը, հույս ունենք, կղեկավարվի էկոլոգիական գործոններով»–հավելեց բնապահպանը։

Նա նաեւ նկատեց, որ ներկայումս մայրաքաղաքը պատրաստ չէ պայքարել հորդառատ անձրեւների հզոր ալիքի դեմ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ