News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը շեշտում է ՝ Սերժ Սարգսյանի կառավարությունն օրինական էր, բայց ոչ լեգիտիմ, իսկ  գործող կառավարությունն անօրինական է, բայց լեգիտիմ։ Նա այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, մասնավորապես, նշելով. «Օրինական եւ լեգիտիմ հասկացությունների տարբերությունը շատերը լավ չեն ընկալվում, դրա համար երկու օրինակ բերեմ:

Վերջին խորհրդարանը եւ նրա կողմից ձեւավորված Սերժ Սարգսյանի կառավարությունն օրինական էր, բայց ոչ լեգիտիմ: Ընտրությունները անցան առանց էքսցեսների (ընտրակաշառք վերցնելը նույնպես «խաղաղ, ոչ բռնի» գործընթաց է), իսկ պաշտոնական ընդդիմությունը ճանաչեց ընտրությունների արդյունքները, սակայն լեգիտիմ չէր` այսինքն հանրությունը չէր ընդունում, որ տվյալ կառավարությունն իր շահերն է արտահայտում` ուղղակի այլընտրանք չուներ: Մենք տեսանք, թե դա ինչով ավարտվեց:

Հակառակ օրինակը` գործող կառավարությունն անօրինական, այսինքն՝ հակասահմանադրական կերպով էր ձեւավորվել: Ժողովրդի ճնշմամբ խորհրդարանն, իր կամքին հակառակ, ընտրել էր կառավարություն, որն արտահայտում էր ժողովրդի ցանկությունն, այսինքն լեգիտիմ է:

Արդյոք եկող խորհրդարանը եւ նրա կողմից ձեւավորվող կառավարությունը կլինի օրինական ու լեգիտիմ:

Կարծում եմ, որ կլինի օրինական եւ կձեւավորվի առանց խախտումների, սակայն լեգիտիմության հարցը պարզ կդառնա մասնակիցների տոկոսից: Իշխանափոխության հանրային պահանջը

լեգիտիմ դարձրեց գործող կառավարությանը, իսկ հիմա ինչ հանրային պահանջ կա, պարզ չի: Ընտրությունների արագացումը խնդիրներ է առաջացրել, որի հետեւանքով քաղաքական այլընտրանքը բացակայում է:

Ընտրություններին չեն մասնակցի այն մարդիկ, ովքեր չեն տեսնում իրենց տեսակետներն արտահայտող քաղաքական նախագիծը եւ նրանց տոկոսը կորոշի եկող իշխանության լեգիտիմության աստիճանը ու նաեւ դրա հետեւանքները»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ