News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի ջրահեռացման համակարգի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ աշխատանքային խումբ է ստեղծել: Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:

Փորձագետի խոսքով, անհրաժեշտ է իրականացնել երկու տեսակի աշխատանք, առաջին հերթին իրականացնել համալիր մոնիթորինգ, երկրորդ՝  ստիպել մարդկանց, որոնք պատասխանատու են ջրահեռացման համակարգի նորմալ գործունեության համար, իրենց աշխատանքը բարեխղճորեն կատարել:

«Ահս փուլում կարեւոր խնդիր է մարզերից Երեւան եկող ջրային հոսքերի արգելափակումը», - հավելեց Մուշեղյանը:

Փորձագետը նշեց, որ այս խնդրի լուծումը կապված է ոչ այնքան ֆինանսների, որքան գրագետ կառավարման եւ առանձին գերատեսչություններում մարդկանց պատասխանատվության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ