News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Զրպարտանք է ՀՀԿ-ի կողմից, թե Նիկոլ Փաշինյանը հրահրել է «Մարտի 1»-ը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀԿ-ի տարածած բանաձեւին, որտեղ կա նման պնդում:

«Մարտի 1»-ը գրեթե բաց է բոլորի համար, բացի նրանից, որ կոնկրետ հանցագործություն կատարած անձինք չեն հայտնաբերվել: Դրանք ՀՀԿ-ի նախընտրական հերթական մանյովրներն են: Նիկոլ Փաշինյանը երկու տարի պատիժ է կրել, իսկ ուր են այն մարդիկ, որոնք կրակել են ժողովրդի վրա: Ինչու ՀՀԿ-ի իշխանության օրոք որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց:

Թող փաստեր հրապարակեն, թե ինչով է Նիկոլ Փաշինյանը մեղսակից «Մարտի 1»-ին: Բայց թող նաեւ պատասխանեն, թե ինչու չբացահայտվեցին «Մարտի 1»-ի կազմակերպիչները, կատարողները»,-հայտարարեց նա:

Նշենք, որ ՀՀԿ տարածած բանաձեւի  տեքստում նշվում է. «Հենց Նիկոլ Փաշինյանն է եղել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բախումների հրահրողներից մեկը, որոնց արդյունքում եղան մարդկային զոհեր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ