News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ես հույս չունեմ, որ ՀՀԿ-ն ընդհանրապես կլինի խորհրդարանում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Դիտարկմանը, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն եւ ՔՊ-ն կարող են դաշինք կազմել, քանի որ շատ հարցերում նրանց տեսակետները մոտ են, Հրաչյա Հակոբյանը բացառեց նման հնարավորությունը՝ նշելով. «Դեռ ՀՀԿ-ն պետք է հայտնվի խորհրդարանում, որ մի հատ էլ նման հարց առաջանա, որ կոալիցիա կազմեն իշխանության հետ կամ չկազմեն: Միանշանակ կոալիցիա չեն կազմի, դա պարզապես ծիծաղելի է»:

Այսինքն ՀՀԿ-ն կարող է չհաղթահարե՞լ անցողիկ շեմը հարցին էլ արձագանքեց. «Այո, բնականաբար: Եթե ռեբրենդինգ անեին, եթե ՀՀԿ հապավումն իրենցից պոկեին, իրենց դաջված չլիներ ՀՀԿ, միգուցե այնտեղ կան մարդիկ, որ արժեր, որ լինեին խորհրդարանում, գուցե հայտնվեին ԱԺ-ում, բայց ՀՀԿ անվան տակ բացառում եմ»:

Լրագրողները հիշեցրին, որ ՀՀԿ-ն նշում է, որ նոր իշխանությունը տնտեսական թռիչք էր խոստանում, բայց այս 6 ամիսներին գնաճ է գրանցվել, կրճատվել են օտարերկրյա ներդրումները, գործարարներն ապրիորի դիտվում են հանցագործներ: Ի պատասխան Հրաչյա Հակոբյանն ասաց. «Մենք դաշտն ենք մաքրում: Մենք դեռ իրենց 20 տարվա աղբը փորձում ենք հասկանալ, սա ինչ է: Փորձում ենք հասկանալ, թե ինչու է ՀՀԿ-ն ատամի խոզանակը դրել կոշիկի խոզանակի կողքը, բերեք տարանջատենք մեկը մյուսից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ