News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Beeline Ստարտափ Ինկուբատորում վարպետության դաս անցկացրեցին հանրային ելույթների մարզիչ, ռադիո եւ հեռուստահաղորդավար Դիմիտրիյ Չումակը եւ «Մալեն» դիզայնի, մարքեթինգի եւ բրենդինգի ստուդիայի ղեկավար Յուլիա Մոկրոուսովան։

Դիմիտրիյ Չումակը դասավանդում է Մոսկվայի Մեզենցեւի անվան լրագրողների տանը, սովորեցնում է ճիշտ ելույթ ունենալ ներդրողների առջեւ եւ բանակցություններ վարել։ Beeline Ստարտափ Ինկուբատորի մասնակիցներին նա օգնեց հաղթահարել վախը՝ հանդիսատեսի հետ աշխատելիս, ստանալ դրական էներգիա սեփական ելույթից եւ փոխանցել այն ներկաներին, խոսել գեղեցիկ, վստահ եւ հասնել անհրաժեշտ արդյունքին։

Յուլիա Մոկրոուսովան, ով աշխատել է ավելի քան 1000 ստարտափների հետ, ինկուբատորում ներկայացրեց իր մշակած «Վաճառքների փաթեթավորման» տեխնիկան, որը ներառում է վաճառքի գործիքներ եւ քայլեր։

«Ինկուբատորում մեր նպատակն է թիմերին լիարժեք պատրաստել ներդրողների առջեւ ներկայանալու համար։ Անկախ նրանից թե որքան լավն է քո առաջարկը, այն պիտի կարողանաս գեղեցիկ ներկայացնել։ Մեր բոլոր թիմերի առաջարկներն ի սկզբանե հիանալի են, եւ մեր դասընթացների ժամանակ նրանք զարգացնում են թե իրենց պրոդուկտները, թե սեփական գիտելիքներն ու հմտությունները», - նշեց Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ռեզիդենտ ստարտափներն Ինկուբատորում անցնում 4-ամսյա ինկուբացիոն շրջան, որի ընթացքում ունենում են թրենինգներ մասնավորապես մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման եւ թիմի ձեւավորման ու զարգացման թեմաներով, ուսումնասիրում են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման եւ գումարների ներգրավման հնարավորությունների հետ կապված հարցեր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ