News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Պարզ է, թե ով է լինելու իշխանությունը, պետք է հասկանալ, թե ինչ կառուցվածք է ունենալու ընդդիմությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Արմեն Աշոտյանը:

«Այն իշխանությունը, որը բացարձակ է լինելու Հայաստանում, ամենամեծ վտանգն է իր մեջ պարունակում: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չպետք է լինի բացարձակ: Սա ասում եմ՝ ելնելով այն հանգամանքից, որ դրա մեջ շահագրգռված պետք է լինեն «Իմ քայլը» դաշինքում մարդիկ, ովքեր հավատում են, որ այս իշխանափոխությունը ժողովրդավարության համար էր: Իսկ եթե այդպես էր, այդ մարդիկ պարտավոր են ՀՀԿ–ի համար ստեղծել լավագույն, հավասար պայմանները քարոզչության համար, լրատվական դաշտում, քարոզարշավի ֆիզիկական իրականացման տեսակետից: Չհարուցեն անձնավորված գործընթացներ, պիտակավորումներ, չստեղծեն խոչնդոտներ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն շահագրգիռ է, որ ընտրությունները լինեն շատ լավ որակի: «Եթե ընտրությունների վրա ստվեր նետող լինի, այդ ստվերը նետելու է բացառապես կառավարությունը ու որոշիչ ձայն ունեցող վարչապետը: Եթե վարչապետն ուզում է լավ ընտրություններ, նա պարտավոր է օր առաջ ուղերձներ տալ բոլոր այն մարդկանց, որոնք կարծում են, որ այս ընտրությունները պետք է վերածվեն բռնցքամարտի: Մենք բռնցքամարտից չենք վախենում, բայց բռնցքամարտում մեկը մեկի հետ է պայքարում, ոչ թե հազարը մեկի: Եթե հազարը մեկի վրա է, դա արդեն խուժան կռիվ է: Եթե խոսքը խուժան կռվի մասին է, մենք կունենանք խուժան խորհրդարան, այստեղից բխող բոլոր բացասական հետեւանքներով նախեւառաջ Հայաստանի համար»,- շեշտեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ