News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կառավարության վերջնական քննարկման եմ ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, համաձայն որի՝ ներդրվում է նվազագույն կենսաթոշակ հասկացությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Անկախ կենսաթոշակի չափից՝ այսուհետ նվազագույն կենսաթոշակից ցածր կենսաթոշակ չի սահմանվելու, որը 2019թ պետական բյուջեի նախագծում դրված հաշվարկների համաձայն կազմելու է 25,500 դրամ:

Միեւնույն ժամանակ, կառավարության որոշման նախագծով նախատեսվում է նաեւ 25,500 սահմանել նաեւ ծերության, կերակրողին կորցնելու եւ հաշմանդամության նպաստների նվազագույն չափը:

Նշված փոփոխությունը վերաբերվելու է մոտ 80,000 քաղաքացու:

Համոզված եմ, որ առաջիկայում հնարավորություն կունենանք ավելի մեծ խմբերի համար ավելի մեծ չափով փոփոխություններ կատարել:

Թոշակառուները մեր հասարակության դիմագիծն են եւ նրանց նկատմամբ պետության պարտավորությունը ներառում է նաեւ վերաբերմունք իրենց կատարած աշխատանքի եւ նվիրման համար, ինչի շնորհիվ է նաեւ, որ մենք ունենք ավելի լավ եւ ուժեղ Հայաստան կառուցելու հնարավորություն»։

Տպել
Ամենաշատ