News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները փորձելով գովել «Լուսավոր Հայաստանին» փորձում են արջի ծառայություն մատուցել այդ կուսակցությանը, որովհետեւ Էդմոն Մարուքյանը ամեն կերպ փորձում է ամեն կերպ դիրքավորվել որպես ընդդիմություն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը, թե հույս չունի, որ ապագա խորհրդարանում ՀՀԿ-ն ընդհանրապես կլինի՝ հավելելով, որ այդ դերում կարող են լինել ասենք «Լուսավոր Հայաստանը» կամ «Մենք» դաշինքը, ԱՇոտյանը նշեց. «Հրաչյա Հակոբյանը չունի քաղաքական մեծ փորձ. շատ լավ է, որ երիտասարդ տարիքում տարբեր գործընթացների շնորհիվ դարձել է պատգամավոր, վստահ եմ, որ կունենա շանս եփվելու որպես պատգամավոր, դառնալու ավելի փորձառու, խոհեմ: Իմ թիվ մեկ խորհուրդը հարգելի Հրաչին՝ մի կրկնիր իմ, Շարմազանովի եւ այլոց սխալները, Հրաչ: Թույլ մի տուր, որ ուրիշներն էլ այդ սխալները կրկնեն, որովհետեւ չափից ավելի մեծ գոռոզամտությունը, մեծամտությունը, ամբարտավանությունը, որը երբեմն շփոթում ենք հպարտության ու արժանապատվության հետ, որեւէ լավ բանի չի բերում:

Ես հասկանում են, որ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները փորձելով գովել «Լուսավոր Հայաստանին» փորձում են արջի ծառայություն մատուցել այդ կուսակցությանը, որովհետեւ Էդմոն Մարուքյանը ամեն կերպ փորձում է ամեն կերպ դիրքավորվել որպես ընդդիմություն: Երբ իշխանությունն սկսում է գովել ընդդիմությանը եւ ասում է՝ ՀՀԿ-ն չի անցնելու, անցնելու է այս յուս ընդդիմությունը, հասարակությունը եւս մեկ կարեւոր ազդակ է ստանում, որ «Լուսավոր Հայաստանն» ի՞նչ ընդդիմություն, եթե Նիկոլ Փաշինյանի բարեկամը իրեն գովում է: Այդպես պետք չի անել»,-հայտարարեց Աշոտյանը:

Ավելի վաղ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ով Նիկոլ փաշինյանի աներորդին է, հայտարարել էր, որ հույս չունի, որ ապագա խորհրդարանում ՀՀԿ-ն ընդհանրապես կլինի՝ հավելելով, որ այդ դերում կարող են լինել ասենք «Լուսավոր Հայաստանը» կամ «Մենք» դաշինքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ