News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 23
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Սեւակ Խաչատրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի ուսանողներ ջան,

Սիրելի կոլեգաներ եւ ընկերներ,

Այսօր դիմում եմ ներկայացրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի /ԺՈՂ-ի/ պրոռեկտորի պաշտոնից ազատվելու համար:

Շուրջ 15 տարի գրեթե ամեն օր եղել եմ իմ սիրելի բուհում, սկզբում որպես ուսանող, հետո Ուսանողական խորհրդի նախագահ, իսկ հետագայում որպես պրոռեկտոր: Թե ինչ է տվել ինձ ժողը, ինչ անմոռանալի օրեր եմ ապրել, ինչ ընկերներ եմ ձեռք բերել, պարզապես հնարավոր չէ նկարագրել:

Ժողն ինձ տվել է ամենակարեւորը. ժողում սիրահարվել ու ընտանիք եմ կազմել: Ես ժողում գիտելիք եմ ստացել, կայացել եմ, սովորել եմ ճիշտը զանազանել ստից: Սիրում եմ իմ բուհն ու բոլորիդ»,-գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ