News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 12-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում ամփոփվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» եւ «Տարվա լավագույն տնօրեն» ամենամյա մրցույթների արդյունքները։

Մրցանակակիրներն արժանացել են դրամական պարգեւների։ Պարգեւատրման արարողության ընթացքում գնահատանքի են արժանացել նաեւ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները։ Բարձր գնահատելով մանկավարժների ավանդը հայրենանվեր քաղաքացու եւ հայրենիքի պաշտպանի ձեւավորման գործում՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել առաջնագծին անսասան կանգնած պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչներին եւ նրանց պարգեւատրել ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով։

Տպել
Ամենաշատ