News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում գործող հնդկական ռեստորաններից մեկի վարձակալը, որը ազգությամբ հնդիկ է, աշխատանքային շահագործման է ենթարկում ռեստորանի՝ նույնպես ազգությամբ հնդիկ աշխատակիցներին։

Օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, ինչպես եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ ռեստորանի սեփականատերը ներկայումս Հայաստանում չէ։

Ռեստորանի չորս աշխատակիցները հրավիրվեցին Գլխավոր վարչություն։ Պարզվեց, որ ռեստորանի վարձակալը նրանց վստահությունը չարաշահել է՝ բարձր վարձատրվող աշխատանքով ապահովելու կեղծ խոստում տալով։ Մասնավորապես, նրանց Հնդկաստանում հավաքագրել ու կազմակերպել է տեղափոխումը Հայաստան։ Այստեղ, բռնություն գործադրելով, վերցրել է նրանց անձնագրերը եւ օգտագործել վիճակի խոցելիությունը։ Այս հանգամանքը պայմանավորված է եղել ճանապարհածախսի վճարմամբ առաջացած ուռճացված պարտքով, ինչպես եւ լեզվին չտիրապետելու, տարածքին ծանոթ չլինելու իրողությամբ։ Այսպիսով, հնդիկ ռեստորանատերն ազգակիցներին ստիպել է առանց վարձատրության իր ռեստորանում կատարել տարբեր աշխատանքներ՝ նրանց ենթարկելով աշխատանքային շահագործման։

Կատարվածի հանգամանքները քննությամբ պարզվում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ