News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին շփոթել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ հետ: Independent-ը գրում է, որ Առաջին Համաշխարհային պատերազմի 100-ամյակի ավարտին նվիրված միջոցառումների ժամանակ  երկու երկրների ղեկավարնեը շփվել են հասարակության ներկայացուցիչների հետ:

Մակրոնին դիմել է 101-ամյա մի կին: «Պարոն Մակրոն, դա անհավանական է, որ ինձ նման փոքր կինը, սեղմել է հանրապետության նախագահի ձեռքը եւ դա ֆանտասիկ է», -հիացած ասել է նա: Հետո «Մադամ Մակրոն» բառերով նա շրջվել է Մերկելի կողմ: Մերկելը կռացել է եւ կնոջն ասել, որ ինքը Գերմանիայի կանցլերն է:

«Ես Գերմանիայի կանցլերն եմ», - ֆրանսերենով երկու անգամ ասել է նա: Սակայն  տատիկը չի արձագանքել տեղեկատվությանը՝ շարունակելով ժպտալ եւ կրկնել. «Ֆանտաստիկ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ