News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն առաջարկել է չկենտրոնանալ շվեդական ինքնաթիռների գնման առաջարկի վրա։

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը Տոնոյանը նշեց. «Չենք կենտրոնանում սպառազինության ինչ–որ առաջարկի վրա։ Ինչպես արդեն ասել ենք՝ բոլոր ստացված առաջարկները ուսումնասիրում ենք եւ ըստ գնի, որակի ու մատակարարման ժամկետների որոշումներ ենք կայացնում։ Ինքնաթիռների մասին որոշում դեռ չկա։ Կա նաեւ այլ առաջարկ մեկ այլ գործընկերոջից, այն շատ լրջորեն ուսումնասիրվում է եւ մոտ ժամանակներս որոշում կկայացվի»։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ շվեդական կողմից կործանիչների գնման առաջարկ է ստացվել, առաջարկն ուսումնասիրվում է։

Հարցին՝ նախարարի պաշտոնակատարը նկատի ունի՞ ռուսական «Սու»–երը, Տոնոյանը կարճ պատասխանեց՝ «հնարավոր է»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընտրությունը կատարվել է, այժմ որոշվում են ֆինանսատեխնիկական հարցերը։

Տոնոյանը նաեւ հայտնեց վարկ վերցնելու մտադրության մասին։ Նա, սակայն, մասնրամասներ չհայտնեց։ Միաժամանակ, նախարարի պաշտոնակատարը հավելեց, որ 100 մլն վարկի շրջանակներում ռուսական սպառազինության մատակարարման շուրջ բանակցությունները դեռ չեն ավարտվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ