Հայկական ստորաբաժանումը մոտ ժամանակներս Սիրիա կմեկնի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։
Հրաժարվելով նշել մեկնելու հստակ ժամկետները՝ Տոնոյանը հայտնեց, որ ավարտին է մոտենում համապատասխան փաստաթղթերի ստորագրման գործընթացը։
Սիրիա հայկական ստորաբաժանումը կմեկնի կամ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։ Տոնոյանը հավաստիացրեց՝ անձնակազմը ամբողջությամբ պատրաստ է։