News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12–ին, «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանի հիմնադրած չրի ընկերությանը 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ տրամադրելուն։

«Կարծում եմ, որ այդ վարկերն, այդ գրանտներն առաջինը պետք է ուղղված լինեն գյուղմթերքի արտադրությանը, ոչ թե չրի վերամշակման, կամ պահածոյացման, կամ այլ ուղղություններով։ Բայց այստեղ խոսքն այն մաիսն է, որ այդ ընկերությունը ստացել է մաքսիմալ գրանտ, մոտ 20 միլիոն։ Էստեղ մենք տեսնում ենք, թե ինչպես է փոխվարչապետը մեկնաբանում, որ դա իրենը չի հորեղբորս տղայինն է, մորքարոջս աղջկան է։ Ես գտնում եմ, որ այստեղ, միանշանակ, կա պաշտոնական դիրքի չարաշահում, քանի որ էդ 40 քանի կազմակերպությունից հաղթել են 26-ը, եւ մայիսի 26-ին էդ անձնավորությունն արդեն եղել է փոխվարչապետ»,–ասաց Հրաչ Բերբերյանը՝ նշելով, որ հունիսի 5-ին նոր դուրս է եկել այդ կազմակերպության ղեկավարումից։

Բերբերյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հորդորեց, որ այդ գումարները հետ վերադարձնի եւ տրամադրի գյուղացիներին։

«Իսկ եթե փոխվարչապետը գտնում է, որ այդ գումարներն անհրաժեշտ են իր ընտանիքին, այստեղ գործ ունենք պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածի հետ»,–հավելեց Հրաչ Բերբերյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից։

 Տիգրան Ավինյանը 2018թ. մայիսի 25-ին փոխվարչապետ էր, իսկ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի մասնակիցների ցանկից դուրս է եկել դրամաշնորհի մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո՝ 2018 թվականի հունիսի 5-ին:

Տպել
Ամենաշատ