News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր երկարաժամկետ գործունեության արդյունքում արձանագրել է երկու հիմնարար ձեռքբերում, որոնք կարեւոր են թե՛ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար,  իբրեւ  ընկերություն, եւ  թե՛ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի ընկերության կառավարումը միջազգային  ստանդարտներին  համապատասխանեցնելու առումով:

Այսպես՝  առաջին  անգամ  Հայաստանում, կոմերցիոն  ընկերության կողմից թողարկվել է  կորպորատիվ  պատասխանատվության տարեկան  զեկույց,  այս  անգամ՝ հիմնված GRI (Global Reporting Initiative) համաշխարհային  հեղինակավոր  կառույցի  սահմանած ստանդարտների վրա: Զեկույցը չի սահմանափակվում ընկերության  սոցիալական  ու  բնապահպանական գործունեության  նկարագրությամբ:  Այստեղ  ներկայացված  են  ինստիտուցիոնալ այն հիմքերը, որոնց վրա կառուցված  է ընկերության  գործունեությունը՝ համաձայն  Կորպորատիվ պատասխնատվության ISO 26000  համաշխարհային  ուղեցույցների: Այդ հիմքերն են՝ տեղեկատվական  անվտանգությունն  ու  տվյալների գաղտնիությունը, էներգիայի  չվերականգնվող ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու խնայողությունը՝ արեւային  էներգիայի  օգտագործման շնորհիվ, գործարար  էթիկան, համայնքների  զարգացումը, ռիսկերի կառավարման  համար  նախատեսված  համակարգերը, եւ այլն:

Ամենակարեւոր ձեռքբերումը, որ արձանագրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, առաջին անգամ Հայաստանոմ, դա ընկերությունում ներդրված հակակոռուպցիոն  կառավարման ու կաշառակերության  կանխարգելմանն  ուղղված  համակարգերի համապատասխանությունն է ISO 37001  եւ  ISO 19600 միջազգային ստանդարտներին: Սա ամրագրված է ընկերությանը շնորհված վկայականներով՝ «International Compliance Association» մասնագիտացված կազմակերպության կողմից իրականացված աուդիտորական ստուգման արդյունքնում:

Վերը նշված պարբերական ստուգումները անցնելու՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը, ոչ միայն ուղղված է ռիսկերի վաղ բացահայտմանը, այլեւ օգնում է կանխարգելել խնդիրները՝ նախքան դրանք կվերածվեն ճգնաժամերի: Ավելին՝ բիզնեսի տեսանկյունից՝ ISO 37001 եւ ISO 19600 միջազգային ստանդարտներին համապատասխանությունը նաեւ ռազմավարական միջոց է՝ հեռահաղորդակցության ոլորտում մրցակցային այնպիսի առավելություն պահպանելու համար, որը պարզապես անհնար է կրկնօրինակել:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջից տարածված տեսաուղերձում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկայնը, մասնավորապես, նշում է. «ISO 37001 եւ ISO 19600 միջազգային վկայականներ ստանալը, ինչպես նաեւ GRI չափանիշների կիրառումը ԿՍՊ զեկույցում, ոչ թե Հայաստանում գործող  ընկերությունների  համար  իրավական պահանջներ են, այլ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ միջազգային մակարդակում կորպորատիվ կառավարման ամենաբարձր չափանիշներին  համապատասխանելու  ցանկությունն  ու  կամքը»: «ՎիվաՍել-ՄՏՍ-ի  համար  արդյունավետ  գործունեության  չափանիշը  ոչ  միայն  առաջատար դիրքերն  են  հայաստանյան  շուկայում,  այլեւ  գործունեության  մեջ  միջազգային  ամենախիստ ստանդարտների,  այստեղ  ուզում  եմ հատուկ  ընդգծել՝ հենց  կամավո՛ր  ներդրումը», - ասում է Ռալֆ Յիրիկյանը:

Լայն  հասարակությանը,  հայաստանյան  ու  միջազգային  փորձագետներին  ու  ԶԼՄ-ներին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն առաջարկում  է  ծանոթանալ  GRI  ստանդարտներին  համապատասխան ստեղծված զեկույցին, եւ ներկայացնել  դիտարկումներ ու առաջարկներ՝  ընկերության  գործընթացներն  էլ ավելի  արդյունավետ  դարձնելու  նպատակով:

«Սոցիալապես պատասխանտու լինելու տեսանկյունից կարեւոր է  ոչ  միայն  այն, թե  ի՛նչ  է  իրականացնում ընկերությունը եւ նյութական  ի՛նչ  ռեսուրսներով,  այլեւ այն,  թե  ինչպե՛ս է  դա  իրականացվում», - եզրափակում է Ռալֆ Յիրիկյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«RED». «բոլորը մեկում» առաջարկ՝ հարմարավետությունն ու որակը գնահատող հաճախորդների համար
Նորարարական կոնվերգենտ լուծումների հարթակ՝ բաց ֆիքսված կապի բոլոր օպերատորների համար...
«Անհատական օգնական» ծրագիրը կարծրատիպեր է կոտրում մարզերում (ֆոտո)
Դպրոց շաբաթական մեկ կամ երկու անգամ եմ տանում, որովհետև դրսում շատ դժվար է իր համար...
Արմավիր գյուղի մանկապարտեզն արդեն ջեռուցվում է արևային ֆոտովոլտային կայանով (ֆոտո)
Կայանը գործում է 22,5 կվտ/ժամ դրվածքային հզորությամբ և ունի 21 կվտ/ ժամ հզորությամբ աշխատող էլեկտրական 2 կաթսա...
Վիվա-ՄՏՍ-ը՝ ընթերցասիրության մշակույթի տարածմանն աջակցող ընկերություն (ֆոտո)
Գործունեության մեկնարկից՝ 2005 թվականից մինչև օրս Վիվա-ՄՏՍ-ն առաջնորդվում է հանրային ընկալման մեջ մշակույթ ձևավորելու սկզբունքով...
Տարիների աշխատանք և հետևողական մոտեցում՝ մարզերում ենթակառուցվածքների զարգացման հարցում
2020 թվականին ամբողջությամբ նոր ստեղծված համակարգի 60 Վտ հզորությամբ 48 լուսադիոդային լուսարձակ...
Վիրտուալ ԱՀԿ. ճկուն գործիք՝ բիզնես-հաճախորդների համար (ֆոտո)
Մենք երեք մասնաճյուղ ունենք՝ տարբեր մարզերում...
Ամենաշատ