News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը երկուշաբթի օրը մինչեւ փետրվարը երկարացրել է Պետերբուրգի նախկին փոխքաղաքապետ Մարատ Օգանեսյանի կալանքը, որին մեղադրում են երկու անգամ կաշառք ստանալու եւ Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում մարզադաշտի շինարարության ժամանակ խարդախության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Նրա փաստաբանները դատարանին խնդրել են իրենց պաշտպանյալին բաց թողել մեկուսարանից, քանի որ ազատության մեջ գտնվելով նրա համար ավելի հեշտ կլինի պատճառված վնասը մարել։ Ինքը՝ Օգանեսյանը համաձայնվել է միայն նախկինում առաջադրված մեղադրանքի հետ կապված խարդախության հետ, երկու անգամ կաշառք ստանալու մեղադրանքը նա չի ընդունել։

«Դատարանը որոշում է երկարացնել նրա կալանքի ժամկետը մինչեւ 2019 թ. փետրվարի 9-ը»,–ասել է դատավորը։

Օգանեսյանը Պետերբուրգի շինարարության հարցերով փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2013-2015թթ.։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ