News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի գործընկերների հետ, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտել։

Ազգային անվատնգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ «Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում ապօրինություններ էին կատարվել։

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերի ընթացքում ձեռք են բերվել առերեւույթ փաստական տվյալներ, որ թանգարանի տնօրեն Նաիրա Առաքելյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2016-ից 2018 թվականներին կազմակերպությունում աշխատանքի է ընդունել ութ անձի, որոնք փաստացի աշխատանքի չեն հաճախել, բայց նրանց անվամբ անհիմն դուրս է գրվել ընդհանուր 7.352.400 դրամ, որը տնօրենը ստացել է իր մոտ գտնվող աշխատավարձի քարտերով եւ օգտագործել անձնական կարիքների համար՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափի գումար։

Նյութերի նախապատրաստման ընթացքում նաեւ ձեռք են բերել առերեւույթ փաստական տվյալնել կազմակերպությունում կատարված այլ ապօրինության վերաբերյալ։ Մասնավորապես, տնօրենը երկու անձի թանգարանում աշխատանքի ընդունելու, նրանց աշխատանքի չհաճախելու հանգամանքը անտեսելու եւ աշխատանքային ստաժ հաշվարկելու համար եւ՛ անձամբ, եւ՛ միջնորդի միջոցով պահանջել եւ ստացել է 140.000 դրամ կաշառք։

Հարուցվել է քրեական գործ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ