News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պարզվել է, որ ամեն 10-րդ տղամարդը եւ ամեն 12-րդ կինը չի կարողանում վերահսկել իր սեռական ցանկությունը։ Ամերիկացի գիտնականների նոր հետազոտության համաձայն՝ տղամարդկանց 10.3 տոկոսը իրենց սեռական ցանկությունների վերահսկողությունը կորցնելու հակվածություն ունեն։ Կանանց ցուցանիշը փոքր–ինչ զիջում է՝ 7 տոկոս, հայտնում է Mirror–ը։

Այս հարցում փորձագետները շեշտել են հարցի սոցիալ–մշակութային համատեքստի նշանակությունը։ Օրինակ, ցածր եկամուտ ունեցող մարդիկ ավելի հակված են սեռական ոտնձգության, քան լավ վաստակող տղամարդիկ եւ կանայք։ Այնուամենայնիվ, կրթվածության մակարդակը ոչ մի կերպ կապված չէ սեռական ցանկությունների վերահսկողության հետ։

Սեռական մոլագարների թվի աճը գիտնականները կապում են համացանցում պոռնո բովանդակության տարածման եւ սեքսի թեմայով տաբուների բացակայությամբ։ Հետազոտությանը մասնակցել են 18-50 տարեկան 2325 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ