News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բելգիայի պաշտպանության նոր նախարար Սանդեր Լունեսը, ով երկուշաբթի երդվել է երկրի թագավոր Ֆիլիպի ներկայությամբ, բացահայտորեն իրեն ֆլամանդացի ազգայնական է անվանել՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

39-ամյա Լունեսը ներկայացնում է աջ արմատական «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցությունը, որը Բելգիայի իշխող կոալիցիայի կազմում է։ Լունեսը, ով մինչ այդ Եվրախորհրդարանի պատգամավոր էր, դարձել է Բելգիայի դաշնային կառավարության ամենաերիտասարդ նախարարը։

«Լինելով ազգայնական՝ ես հասկանում եմ, թե ինչ նշանակություն ունի խարհրդանիշը, եւ ես հարգում եմ խորհրդանիշի ընտրության հարցում անհատականությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը՝ պատասխանելով իր աշխատասենյակում ծովախեցգետին որսացող ձիավորի ֆլամանդական արձանի մասին հարցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ