News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան անընդունելի է համարում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի հայտարարությունը՝ կապված սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ֆեհրեթին Ալթունը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։  

«Ֆրանսիայի ԱԳ ղեկավարի կողմից մեր նախագահի քննադատությունն այն մասին, որ նա քաղաքական խաղ է խաղում, անընդունելի է։ Թուրքիան շարունակում է մանրամասն հետաքննել Խաշոգջիի սպանության գործը, այդ թվում պարզելով, թե ով է հրաման տվել։ Չի կարելի մոռանալ, որ եթե չլինեին Թուրքիայի ջանքերը, այդ գործը վաղուց փակված կլիներ»,- ասել է Ալթունը։

Ավելի վաղ Լե Դրիանը հայտարարել էր, որ ինքը տեղեկություններ չունի այն մասին, թե Թուրքիայի իշխանությունները Փարիզին են փոխանցել Խաշոգջիի գործով ձայնագրությունները։ Նրա կարծիքով՝ Էրդողանը տվյալ հանգամանքներում քաղաքական խաղ է խաղում։ Էրդողանը հայտարարել էր, թե ձայնագրությունները փոխանցել է Սաուդյան Արաբիային, ԱՄՆ-ին, ԳԴՀ-ին, Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ