News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելել է դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին՝ հետաքրքրվելու նրա ինքնազգացողությամբ և զրուցելու:

Անվանի դերասանն ուրախությամբ է ընդունել տիկին Հակոբյանին՝ նշելով, որ նման այցերն իր համար շատ սպասված են և կարևոր, հատկապես ներկայիս՝ իր համար դժվար ժամանակներում: Նա հետաքրքրվել է, թե ինչպես են մարդիկ իրենց զգում և ապրում Հայաստանում, ինչ եղանակ է Երևանում:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը և Արմեն Ջիգարխանյանը պայմանավորվել են հաջորդ անգամ հանդիպել Երևանում՝ եղանակները տաքանալուն պես, երբ դերասանն էլ արդեն կազդուրված կլինի: NEWS.am-ն այս մասին տեղեկանում է Աննա Հակոբյանի մամուլի խոսնակից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ