News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ավստրալիացի մոդել Նյուշա Սիեխը անպատշաճ հագուստի պատճառով չի կարողացել վայելել Լուվրի ցուցանմուշները։ Աղջիկն Instagram-ում գրել է, որ պահապանն իրեն դեռեւս մուտքի մոտ է կանգնեցրել եւ «հրամայել է ծածկվել»՝ գրում է Life-ը։

«Պահապանն ինձ Լուվրի մուտքի մոտ կանգնեցրեց՝ արտաքին տեսքի համար։ Նա ծամածռվում էր, ինձ ուղղված զզվելի շարժումներ էր անում եւ հրամայեց ինձ ծածկվել»,- վրդովմունքով գրել է Նյուշան եւ տեղադրել այդ հագուստով իր նկարը։

Մոդելի էջին գրանցվածների կարծիքները երկու մասի են բաժանվել։ Եթե ոմանք կարծում են, որ նրա արտաքին տեսքում որեւէ պախարակելի բան չկա, եւ «Պիկասոն հաստատ կգնահատեր», ապա մյուսները վստահ են, որ խորը բացվածքով կիսաթափանց զգեստը թանգարան այցելելու համար լավագույն ընտրությունը չէ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ