News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տեխասի Mutts Canine Cantina ռեստորանի ներկայացուցիչները  հայտարարել են երազելի թափուր տեղի մասին: Նրանց աշխատող է հարկավոր, որը պետք է մեկ ժամ 100 դոլարի դիմաց շներին շոյի: Սրա անհրաժեշտությունը ծագել է, որպեսզի ձեռնասունների տերերը անխռով վայելեն սրճարանում պատվիրված ուտելիքն ու ըմպելիքները, հայտնում է Elite Daily-ն:

Ամբողջ հարցն այն է, որ Mutts Canine Cantina ռեստորանը նախատեսված է հատուկ շան տերերի համար:

Թեկնածուներից պահանջվում է լուսանկար եւ տեսանյութ ուղարկել, որոնցում պատկերված է, թե որքան լավ են շոյում շներին:

Նրանց, ում կընտրեն, 6-ից մինչեւ 8 շաբաթ տեւողությամբ ստաժավորում է սպասում: Աշխատելու են շաբաթական մոտ 4 ժամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ