News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Մինեսոթա նահանգից Դեյվ եւ Քերի Հանսենների ընտանիքը ազգականների տնից վերադարձել է ուշ երեկոյան եւ քնել: Տառացիորեն կես ժամ հետո ընտանիքի Մայլո անունով ձեռնասուն փիթբուլը ցատկել է տանտիրուհու վրա: Քերին անցյալում երբեք չէր նկատել, որ Մայլոն նման պահվածք դրսեւորի: Մի քանի անգամ ապարդյուն փորձելով Մայլոյին ուղարկել քնելու՝ կինը վերջապես գիտակցել է, որ շունը զուր չի փորձում իրեն արթնացնել՝ սենյակը լցված էր ծխով, հայտնում է «Մոյա պլանետան»:

Տեղից ցատկելով՝ կինն արթնացրել է ամուսնուն, որը բազմոցին էր քնած: Պարզվել է, որ ավտոտնակում հրդեհ է սկսվել: Կրակն այնքան արագ է տարածվել, որ Հանսենները չեն հասցրել անձնական իրերը դուրս բերել: Հաջողել են այրվող տնից դուրս գալ միայն Քերին, Դեյվը, նրանց դուստր Ադրիոնեն եւ Մայլո փիթբուլը: Հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է նրանց տունը՝ վերածելով ավերակի: Դեյվը պատմում է. «Մենք բավականին խորն էինք քնած: Եթե Մայլոն չարթնացներ կնոջս, իսկ կինս՝ ինձ, ես այդպես էլ այդ բազմոցի վրա կմնայի»:

Հիմա Հանսենների ընտանիքին օգնում են ազգականներն ու ընկերները, ինչպես նաեւ համացանցի օգտատերերը, որոնք դրամահավաք են սկսել տան վերականգնման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ