News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Որոշումը կայացված է․ ՀՀԿ խորհուրդը ընդունել է բանաձև՝ իրենց մոտեցումների և սպասումների մասին և հայտարարել, որ մասնակցելու են արտահերթին։ Ցուցակում չի լինի ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Կարեն Կարապետյանը․ այն կգլխավորի Վիգեն Սարգսյանը, որ նաև ընտրվել է ՀՀԿ փոխանախագահ։ Թե կարգավիճակի տրանսֆորմացիան ուրիշ ինչ անուններ է առաջ բերել, Սարգսյանն ասաց՝ ֆիրմային գաղտնիք է, որպեսզի հոբելյարը ժամանակից շուտ չուրախանա։

Նոր խորհրդարանում ՀՀԿ-ն ուզում է ձևավորել Փաշինյանի թիմի հակառակ բևեռը, և ըստ Վիգեն Սարգսյանի, ընտրությունը լինելու է հենց այս բևեռների միջև։ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է շատ ուզենա թաքուն կամ բացահայտ սատարել որևէ ուժի, բայց որպեսզի գրպանայինի փոխարեն իրական ընդդիմություն ունենա, պետք է որ նախընտրի իրենց ։

Հանրապետականի նախընտրական շտաբը, որ նախկինում գրեթե ավանդաբար ղեկավարել է Հովիկ Աբրահամյանը, այս անգամ կղեկավարի Դավիթ Հարությունյանը, NEWS.am-ին հայտնեց Էդվարդ Շարմազանովը, իսկ տեղեկությունը, թե Հարությունյանը միտք ուներ անցնելու ՔՊ-ի կողմը, նա հիմարություն որակեց։

Քաղաքացիական պայմանագրից Հրաչյա Հակոբյանը հանրապետականին ոչ միայն չի տեսնում որպես երկրորդ բևեռ, այլև բացառում է, որ նրանք անցողիկ շեմը կհաղթահարեն ու կհայտնվեն խորհրդարանում, և պատճառը ՀՀԿ հապավումն է։

Ըստ Արմեն Աշոտյանի՝ Հանրապետականի ներկայությունը պետք է մեր երկրի քաղաքական համակարգին, քանի որ նորերը, որ ի տարբերություն իրենց՝ գանգրահեր են ու կապուտաչյա, իրականում կարիք ունեն ուժեղ ընդդիմության։

Նա նշեց՝ իշխանությունը պետք է հավասար ընտրարշավ ապահովի բոլոր ուժերի համար, և եթե ինքը չկարողանա նորմալ քարոզարշավ անել, ազնիվ խոսք՝ մեկին տասը պրոբլեմ է սարքելու։

Նոր խորհրդարանում թե որ ուժը ընդդիմություն կլինի, գուցե ցույց տար մրուրի հետագիծը, եթե Նաիրա Զոհրաբյանը կոֆեի բաժակով առաջնորդվեր, բայց, ասաց, ինքը նախընտրում է ռեալ պոլիտիկը։ Զոհրաբյանը նշեց որ շատ ուժեղ ծրագիր են ներկայացնելու, չեն գնում ընտրության որևէ մեկին վիրավորելու կամ ոչնչացնելու համար, բայց եթե փորձեն նույնը իրենց դեմ, խոստացավ ծանրագույն հակահարված։

Հայկական ստորաբաժանումը մոտ ժամանակներս Սիրիա կմեկնի։ Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց պաշտպանության նախարարի պաշտոնակատարը։ Հրաժարվելով նշել մեկնելու հստակ ժամկետը՝ նա միայն ասաց, որ ավարտին է մոտենում փաստաթղթերի ստորագրման գործընթացը։ Անդրադառնալով ինքնաթիռների գնման առաջարկին՝ Տոնոյանը նշեց, որ միայն շվեդական տարբերակի վրա չեն կենտրոնանում, և հնարավոր է ռուսական «Սու»–երը ընտրեն։

Քաղաքապետ Մարությանի որոշմամբ՝ այսօր քանդվել է Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում կառուցվող ապօրինի շինությունը, բայց մասամբ․ քանդել են շինության այն հատվածը, որ կառուցվել է համայնքի հողի վրա։ Կառույցի սեփականատերը դատարանում վիճարկել է քաղաքապետի որոշումը։ Նա և իր փաստաբանը պնդում են, թե խախտում թույլ չեն տվել, նաև առաջարկել են բարեգործություն անել՝ մանկապարտեզ կառուցել, բայց քաղաքապետարանը չի համաձայնել, քաղաքապետի խոսքն են փոխանցել, թե ինչ գնով ուզում է լինի, պիտի քանդվի։

Աշգաբատում Ֆանտաստիկ հաղթանակից հետո ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոնը վերդարձավ Հայաստան։ Կրկանի ռեկորդը Սիմոն Մարտիրոսյանին տրամադրել է նոր հաղթանակների․ Զվարթնոց օդանավակայանում չեմպիոնը լրագրողներին ասել է, որ ձգտելու օլիմպիական ոսկու։

Դոլարը շարունակում է թանկանալ․ փոխարժեքն այսօր կազմել է 488 դրամ։ Եվրոն ընդհակառակը ավելի քան երեք դրամով էժանացել է՝ 549 դրամ է, նվազել է նաև բրիտանական ֆունտի փոխարժեքը՝  կազմելով 627 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը 7 ու 22 դրամ է։

Հայաստանում՝ վաղը նոյեմբերի 13-ին սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 3-7 աստիճանով։ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +10+12:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ