News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

SWIFT ընկերությունն արդեն իր համակարգից հեռացրել է Իրանի Կենտրոնական բանկին եւ ֆինանսական այլ կազմակերպությունների։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Սիգալ Մանդելքերը։

SWIFT-ը դեռեւս մեկ շաբաթ առաջ հայտնել էր, որ տվյալների փոխանակման իր համակարգի հասանելիությունն իրանական մի շարք բանկերի համար դադարեցնում է։ Որոշումը կայացվել է իրանական միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց եւ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

SWIFT-ը միջբանկային տեղեկատվության փոխանակման եւ վճարումներ իրականացնելու միջազգային համակարգ է։ Ընկերության համահիմնադիրները 19 երկրներից 248 բանկեր են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ