News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 20:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Թթու ջուր գյուղի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Վերդյանը իր վարած Mercedes մակնիշի 90 QG 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն:

Վարորդին ու վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դարձի են բերել ավտոմեքենան և, ըստ դեպքի վայրում հավաքվածների, օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ վարորդը հայտարարում է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ