News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Միակ ընդդիմություն լինելը հայտ ներկայացնելով չէ, քաղաքականությունը ռեալ պոլիտիկ է։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց 6-րդ գումարման ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ես հասկանում եմ, որ ՀՀԿ–ական մեր գործընկերները սովորել են, որ ընտրություններից առաջ արդեն որոշված լինի, թե իրենց օգտին քանի տոկոս պիտի նկարեն, լեյտենանտ Շմիդտի որդիների նման՝ իրենք որոշել են, թե ո՛վ որտեղ պետք է լինի, ո՛ր ռեյտինգայինը իրենց ինչքան ձայն պետք է բերի։ Այդպես չէ, հարգելինե՛րս, սթափվե՛ք, մենք բացարձակապես այլ Հայաստանում ենք ապրում եւ այդ ամենը դուք չեք որոշելու, այդ ամենը որոշելու է ՀՀ ընտրողը»,– ասաց Նաիրա Զոհրաբյանը։ 

Նա համաձայն չէ Վիգեն Սարգսյանի հետ, որ Նիկոլ Փաշինյանը փակ քվեախցում պետք է ձայնը ՀՀԿ–ին տա. «Հանրապետականը ապաշխարելու դեռեւս շատ բան ունի», Զոհրաբյանի համոզմամբ, քաղաքական ուժը ունի ապագա միայն այն ժամանակ, երբ ընդունում է իր մեղքերը։

Ընտրողներին նա կոչ արեց ձայնը տալ ոչ թե թաղային հեղինակություններին, այլ փորձառու քաղաքական գործիչներին. «Ձեր թաղի տղայի հետ գնացեք կինո, բայց նրան մի գործուղեք խորհրդարան, որովհետեւ դրանով դուք վատություն եք անում ե՛ւ նրան, ե՛ւ ձեզ։ Նա չունի ունակություններ, որ կարողանա ոչ միայն ձեր շահը, այլեւ մեր երկրի շահը պաշտպանելու, քանի որ մեր երկիրը, վստահեցնում եմ ձեզ, առաջիկայում շատ ավելի մեծ մարտահրավերներ է ունենալու»։

ԲՀԿ համամասնական ցուցակի բոլոր թեկնածուները, Զոհրաբյանի խոսքով, առաջադրվելու են նաեւ «ռեյտինգային» ընտրակարգով։

Նա վստահեցրեց, որ ԲՀԿ–ն էլ կարդիականացվի։

Նոր անդամագրումներ՝ խստացված պայմաններով, ունենում են. «Հերթերը չեմ չափել, բայց շատ են ԲՀԿ–ին անդամագրվելու ցանկություն հայտնողները»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Ամենաշատ