News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Դավիթ Հարությունյանը փորձառու է, խելացի է, տիրապետում է իրավիճակին, կապ ունի տարածքային կառույցների հետ եւ այն անձնավորությունն է, որը շատ լավ կղեկավարի ՀՀԿ նախընտրական շտաբը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ շտաբը ավանդաբար ղեկավարել է Հովիկ Աբրահամյանը, այս անգամ  նա չի ղեկավարի, քանի որ արդեն մեկ տարի է ՀՀԿ անդամ չէ՝ ասաց Էդուարդ Շարմազանովը. «Ինքը իր ապագան չի կապել ՀՀԿ–ի հետ, ուստի պրն Աբրահամյանին որպես շտաբի պետի թեկնածու դիտարկելը օբյեկտիվ չէ»։

Հովիկ Աբրահամյանի դեմ մեղադրանքների մասին ասաց, որ դա մանիպուլյացիա է, որով խաղից հանում են իրենց համար վտանգ ներկայացնող մարդկանց։

«Այս իշխանության թիվ մեկ պրոբլեմներից է ընտրովի արդարադատությունը։ Վարչապետի մակարդակով մի բան ասում են, հետո հերքում, բայց ինֆորմացիան ամրանում  է ժողովրդի ուղեղում՝ որպես իրականացված փաստ։ 10 օր դրա մասին խոսում են, հետո, երբ արդեն հերքում են, հարցը լուծված–պրծած է՝ մարդը բարոյապես կորած է»,–ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը չբացառեց, որ նույն հնարքը քարոզարշավի ժամանակ իր հանդեպ էլ կիրառվի։

Նա բացառեց վարկածը, որ Դավիթ Հարությունյանը կարող էր ՔՊ–ի կողմն անցնել. «Դա հիմարություն է, Դավիթ Հարությունյանը մեր կուսակցության գործադիր մարմնի անդամ է եւ մեր թիմի առանցքային ներկայացուցիչներից մեկն է՝ եղել է, կա ու կարծում եմ՝ կլինի։ Ես էմոցիոնալ եմ խոսում, Արմեն Աշոտյանը մի քիչ ավելի ակադեմիական, Դավիթ Հարությունյանը իրավական եւ ավելի կոռեկտ, բայց դա չի նշանակում, որ եթե ես ավելի բարձր տոնով եմ խոսում, ուրեմն ավելի խիստ եմ քննադատում ՔՊ–ին»,– ասաց նա։

Սերժ Սարգսյանը այս ընտրություններին չի առաջադրվելու, բայց շարունակելու է ղեկավարել Հանրապետական կուսակցությունը. ըստ Շարմազանովի՝ առնվազն մինչեւ 2019 թվականի ՀՀԿ համագումարը։

Էդուարդ Շարմազանովը նաեւ ներկայացարեց, թե արդիականացման ի՞նչ աշխատանքեր են կատարելու ՀՀԿ–ում եւ թե ինչո՞ւ պետք է ընտրողը ձայն տա Հանրապետական կուսակցությանը։

Հարցազրուցի մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Ամենաշատ