News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԴԾ-ն Մոսկվայում աշխատող ադրբեջանցի լրագրող Նամիկ Հասանովին կասկածում է արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ կապերի մեջ: Այս մասին haqqin.az-ի թղթակցի հետ զրույցում ասել է ինքը՝ Նամիկ Հասանովը:

Նրա խոսքով՝ վերջին 8 տարիներին ինքն աշխատել է ռուսական եւ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներում: 2016-2018 թվականներին եղել է Report լրատվական գործակալության հատուկ թղթակիցը: Բաքու հերթական այցից հետո վերադառնալիս տեղեկացել է, որ ԱԴԾ-ն նամակ է ուղարկել իրեն լրտեսության մեջ կասկածելու մասին: Ընդ որում՝ ոստիկանության մայորը հայտնել է, որ իր պրակտիկայի ընթացքում միայն 2 անգամ է համանման նամակ ստացել: Դրանցից մեկը վերաբերում էր քրեական հեղինակության: Նամիկ Հասանովին ուղեկցել են ադրբեջանական կողմ եւ զգուշացրել, որ եթե Ռուսաստան վերադառնա, ապա անմիջապես կկալանավորվի: Տեղի ունեցածը անհեթեթ սխալ համարելով՝ լրագրողը նամակ է հղել ԱԴԾ ղեկավար, գեներալ Բորտնիկովին: ԱԴԾ պատասխան նամակում ոչ մի հստակ բան չի եղել: Սակայն ԱԴԾ պատասխանն ինքնին հաստատել է լրագրողի մտավախությունը, որ իր համար Ռուսաստան մուտքը փակվել է:

Ոչ պաշտոնական խողովակներով Հասանովին հայտնի է դարձել, որ ԱԴԾ-ն իրեն կասկածում է արտասահմանյան հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ բազմակի շփումների մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ