News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երեւանում այսօր՝ նոյեմբերի 13–ին, վերջին հրաժեշտն են տալիս Օլիմպիական չեմպիոն, աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Յուրի Վարդանյանին (ֆոտոռեպորտաժ

Քաղաքացիական հրաժեշտը տեղի է ունենում Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Լեգենդար ծանրորդին կհուղարկավորեն այսօր ժամը 16։00–ին Կոմիտասի անվան պանթեոնում։

Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին Լենինականում: 1974-1980թթ. սովորել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետում՝ ստանալով Ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի մասնագիտություն: 1984-1987թթ. սովորել է Երեւանի ժողովրդական ինստիտուտի «Ժողովրդական տնտեսության պլանավորում» ֆակուլտետում եւ ստացել տնտեսագետի որակավորում:

Ծանրամարտով սկսել է զբաղվել 1970 թվականից, հորեղբոր՝ Սերգեյ Վարդանյանի գլխավորությամբ: 1975-76 թթ. դարձել է աշխարհի եւ Եվրոպայի պատանեկան չեմպիոն 75 կգ քաշային կարգում։ 1977 թվականից ԽՍՀՄ հավաքականի անդամ էր։ Աշխարհի 9-ակի չեմպիոն է 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թթ. եւ Եվրոպայի 8-ակի չեմպիոն 1977-78, 1980-81, 1980թթ.: Այդ ընթացքում 1977, 1979 եւ 1981 թվականներին նվաճել է նաեւ ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը: 1980 թվականին Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերում 82,5 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ եւ ռեկորդ սահմանել միջին քաշային կարգում՝ բարձրացնելով 400 կգ։ 1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ: Աշխարհի 43 ռեկորդների հեղինակ է:

1985 թվականին Յուրի Վարդանյանն ընտրվել է Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհրդի անդամ եւ սկսում զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Բացի մարզական կարիերայից, 1973-1974թթ. լեգենդար ծանրորդն աշխատել է Լենինականի վագոնային դեպոյում՝ որպես հրահանգիչ: 1986-1988թթ. եղել է Լենինականի արհմիությունների սպորտընկերության նախագահը: 1989-1991թթ. եղել է Արհմիությունների հանրապետական սպորտընկերության նախագահը: 1991-1993թթ. եղել է ծանրամարտի ԱՄՆ-ի հավաքականի խորհրդատու-մարզիչը: 1994-1997թթ. եղել է ամերիկյան «Չիկագո Բուլս» բասկետբոլային ակումբի ֆիզպատրաստության մարզիչը: 1998-2002թթ. եղել է «Գյումրի հայրենակցական միության» նախագահը: 2003-2008թթ. եղել է Կալիֆորնիայի «Հայերի միության» նախագահը: 2009 թվականին նշանակվել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ 2017թ. հոկտեմբերի 31-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել էր դեսպանի պաշտոնից։

Յուրի Վարդանյանը մահացել է նոյեմբերի 2–ին երկարատեւ հիվանդությունից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ