News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱԺ օրակարգում ներառված է այս գումարման խորհրդարանի ամենակարեւոր, ամենառանցքային նախագծերրից մեկը. Խոսքը վիճակախաղերի եւ շահումով խաղերի օրենքներում փոփոխությունների մասին է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Նա նշեց, որ այդ փոփոխությունների համաձայն օրենքի ուժով արգելվելու է բոլոր տոտալիզատորների գործունեությունը՝ տեղական, թե միջազգային, գրասենյակների տեսքով, թե համացանցի:. «Ես ուզում եմ հորդորել իմ բոլոր գործընկերներին առանց քաղաքական պատկանելիության որեւէ սահմանափակման, միասին կարողանանք այս խնդիրը լուծել, որպես արձակված խորհրդարանի վերջին հաջողություններից մեկը»,-ասաց Ֆարմանյանը:

«Ելք» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը համաձայնեց, որ խնդիրն իրոք լուրջ է. «Բայց մենք մեծ ռիսկեր ունենք այստեղ՝ սկսած ՀՀ-ից գումար դուրս գնալուց, մինչեւ  ստվերի առաջացում»: Նա առաջարկեց հարցը ԱԺ-ում քննարկելուց առաջ լուրջ քննարկումներ կազմակերպել:

Տպել
Ամենաշատ