News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դանիայի տրանսպորտի նախարարությունը շների լծասարքը ճանաչել է տրանսպորտի պաշտոնական տեսակ։ 2019 թվականի հունվարի 1-ից Դանիայում դրանցով կարելի է երթեւեկել ավտոճանապարհներով, հայտնում է «Եվրոպուլսը»։ 

Խոսքը ոչ միայն սահնակների մասին է, այլ անվավոր հատուկ սայլակների։ Նշվում է, որ հիմնականում շների լծասարքերը կօգտագործվեն զբոսանքների համար, ինչպես նաւ ակտիվ հանգստի համար։

Շների լծասարքերով երթեւեկությունը Դանիայում ավանդական արվեստ է։ Երկրում գործում է Dansk Polarhunde Klub շների ակումբը, որի անդամները մարզում են շներին եւ միասին երթեւեկներ են կազմակերպում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ