News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռազմական կործանիչ ավիացիայի կիրառումը գրեթե դառնալու է անհնար՝ ցանկացած թատերաբեմում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, Արցախի հերոս, Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը շվեդական կործանիչներ ձեռք բերելու վերաբերյալ։ 

«Այսօր լսեցի Պաշտպանության նախարարի խոսքը, որ մենք պատրաստվում ենք ձեռք բերել ռազմական կործանիչ ավիացիա։

Պարտքս եմ համարում բարձրաձայնել, որ մեր ռազմական թատերաբեմում, ինչպես երեկ կործանիչ ավիացիան անելիք չուներ, այնպես էլ՝ այսօր չունի։ Առավել ևս, մեր օրերում՝ բարձր տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում, նրա կիրառումը գրեթե դառնալու է անհնար՝ ցանկացած թատերաբեմում։

Ի դեպ, այս կարծիքին է նաև Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը»,– գրել է Արթուր Աղաբեկյանը։

Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառմանն արձագանքել է նախարարի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Բազմաֆունցիոնալ օդուժի դերակատարության մասին բացասական գնահատականներ լսելը հատկապես ցավալի է ՀՀ ԶՈւ-երի նախկին ղեկավարներից, որոնք ունեն փառահեղ մարտական անցյալ, սակայն մյուս կողմից ոչ մի զարմանալի բան չկա…Կարծիքի իրավունք ունի ամեն մեկը, բայց մենք կառուցում ենք 21-րդ դարի բանակ»,– օր ֆեյսբուքյան էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Տպել
Ամենաշատ