News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է երեք ընկերությունների՝ «Սիթի», «Պարմա» եւ «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ների, արտադրական առանձին գործառույթը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ տեսուչների վերահսկողական աշխատանքների եւ լաբորատոր փորձաքննությունների արդյունքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Պարզվել էր, որ այս ընկերություններում արտադրվող աղցանների որոշ տեսակներում կան մանրէաբանական շեղումներ:

Այսպես՝ «Սիթի» ՍՊԸ-ում արտադրվող «Մայրաքաղաքային» աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի անթույլատրելի քանակով, աղիքային ցուպիկի խմբի մանրէների, E. Coli, պրոտեուսի առկայությամբ, «Թաբուլե» աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի եւ բորբոսասնկերի անթույլատրելի քանակով, պրոտեուսի առկայությամբ, «Պարմա» ՍՊԸ-ում արտադրվող «Մոսկովյան» աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի եւ բորբոսասնկերի անթույլատրելի քանակով, պրոտեուսի առկայությամբ, «Նեխուրով» աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի եւ բորբոսասնկերի անթույլատրելի քանակով, աղիքային ցուպիկի խմբի մանրէների, E. Coli, պրոտեուսի առկայությամբ, իսկ «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ում արտադրվող «Մայրաքաղաքային« աղցանի նմուշը ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի անթույլատրելի քանակով, պրոտեուսի առկայությամբ չեն համապատասխանել Մաքսային միության 021/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

«Սիթի», «Պարմա» եւ «Էվրիկա Գրուպ» ընկերություններին տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար, ինչպես նաեւ հանձնարարվել է թողարկել փորձնական արտադրանք եւ ներկայացնել լաբորատոր փորձաքննության:

Տպել
Ամենաշատ