News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով Երեւանի մի քանի փողոցներում նախատեսում են մայթերի մի մասն առաձնացնել հեծանվային երթուղու համար:

 «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակներս Երեւան քաղաքում ավելացել են հեծանվորդները՝ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում առաջարկում է Երեւան քաղաքի Իսակովի, Արշակունյաց, Տիգրան Մեծ, Խանջյան, Կորյուն, Սայաթ Նովա, Թումանյան, Ամիրյան, Գրիգոր Լուսավորիչ, Մաշտոց, Բաղրամյան, Աբովյան, Արգիշտի եւ Սարյան փողոցների 1-ին երթեւեկելի գոտու կամ որոշ տեղերում՝ մայթերի մի մասը գծանշումով առանձնացնել եւ հատկացնել հեծանվային երթուղու համար, որը կկահավորվի նաեւ կից ներկայացված համապատասխան ճանապարհային նշանով:

Խնդրվում է առաջարկությունները մինչեւ 2018թ. նոյեմբերի 25-ը հասցեագրել [email protected] էլեկտրոնային փոստին եւ Ճանապարհային ոստիկանության ֆեյսբուքյան էջին»,– ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Տպել
Ամենաշատ