News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով ՀՆԱ աճի ցուցանիշը եղել է 8,3 տոկոս, սակայն 9 ամսվա կտրվածքով ավելի վատ պատկեր ունենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով, դա պայմանավորված է գյուղատնտեսության ճյուղով, որը բյուջեի ցուցանիշների վրա մեծ ազդեցություն չի ունեցել, դրա համար կանխատեսումները չեն փոխվել:

Ջանջուղազյանը նշեց, որ 2018 թվականի համար նախապես կանխատեսված է եղել, որ ՀՆԱ աճը կկազմի 4,5 տոկոս, որից հետո կառավարությունը վերանայել էր այդ ցուցանիշը եւ կանխատեսել, որ այն կկազմի 6,5 տոկոս, սակայն հիմա կրկին վերանայում է տեղի ունեցել եւ կանխատեսվում է, որ այդ աճը կլինի 5-6 տոկոսի սահմաններում: Իսկ 2019 թվականի համար կանխատեսվում է 4,9 տոկոս տնտեսական աճ:

Նախարարի պաշտոնակատարի փոխանցմամբ, Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2018-ին կկազմի 20,3 տոկոս, իսկ 2019-ին՝ 20,7 տոկոս: «Հարկային եկամուտները 2019-ին կկազմեն 1 տրլն 399 մլրդ դրամ, պաշտոնական դրամաշնորհները՝ 39 մլրդ դրամ եւ այլ եկամուտները՝ 25,4 մլրդ դրամ: Բյուջեի դեֆիցիտը 2019-ին կանխատեսվում է, որ կլինի 151,5 մլրդ դրամ, որից ներքին աղբյուրների հաշվին կֆինանսավորվի միայն 54 մլն դրամը, մնացածը՝ արտաքին միջոցների հաշվին: 2019-ին կանխատեսվում է 241 մլրդ դրամի վարկերի ստացում, իսկ մարումը՝ 85 մլրդ դրամ»,-ասաց Ջանջուղազյանը:

Նա անդրադարձավ նաեւ պետական պարտքի սպասարկմանը՝ նշելով, որ այն 2019-ին այն կկազմի 357 մլրդ դրամ, որից արտաքին վարկերի սպասարկումը կարժենա 143 մլրդ դրամ:

«Պետական պարտքի տոկոսավճարներ/ՀՆԱ հարաբերակցությունը կլինի 2,3 տոկոս, իսկ պետական ծախսերի մեջ պարտքի տոկոսավճարների կշիռը 2019-ին կկազմի 9,6 տոկոս: 

Պետական պարտքը 50,6 տոկոս 2018-ին, իսկ 2019-ին ակնկալվում է, որ կկազմի ՀՆԱ-ի 49,7 տոկոսը: 2019-ին պետական պարտքը կկազմի 6 մլրդ 950 մլն դոլար»,-ասաց Ջանջուղազյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ