News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը


Եղել է ժամանակ, որ Յուրի Վարդանյանի հետ մրցել ենք՝ ձգումներ կատարելով։ Այսօր՝ նոյեմբերի 13–ին, լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում հիշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Ես նրան ճանաչել եմ որպես մարդու, լավագույն ընկերոջ եւ համեստ անձնավորության, մի մարդու, որը մտահոգված էր մեր ազգով ու պետությամբ։ Լինելով ինքս սպորտին մոտ մարդ՝ շատ ժամանակ եմ նրա հետ անցկացրել, մենք հանդիպում էինք, եղել է ժամանակ, որ միասին ձգումներ կատարելով մրցել ենք»,– պատմեց Սեյրան Օհանյանը։

Նշենք, որ քաղաքացիներն այսօր մինչեւ ժամը 15։00–ն կարող են վերջին հրաժեշտը տալ Յուրի Վարդանյանին։ Նրան կհուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում ժամը 16։00–ին։

Տպել
Ամենաշատ
Partner news