News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հետին ամսաթվով քաղաքացիություն չշնորհելու արդյունքում «Սասնա ծռերի» ցուցակում չընդգրկվելը կօգնի, որպեսզի մենք ավելի շատ ձայն հավաքենք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը:

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը, որպես թեկնածու չի կարող ընդգրկվել նախընտրական ցուցակում, քանի որ վերջին 4 տարում ՀՀ քաղաքացի չի հանդիսանում:

Սեֆիլյանը նշեց, որ ակտիվ մասնակցություն է ունենալու քարոզարշավին և հավանականությունը մեծ է, որ ԱԺ արտահերթ ընտրություներում ինքը կգլխավորի նախընտրական շտաբը:  Անդրադառնալով իրեն հետին ամսաթվով քաղաքացիություն շնորհելու հարցին, Սեֆիլյանն ասաց.

«Մենք լսել ենք, որ կառավարությունն ընթացք է տվել ինձ քաղաքացիություն շնորհելու հարցին և փաստաթղթերն ուղարկել Արմեն Սարգսյանի մոտ՝ ստորագրելու:  Իսկ ինչ վերաբերվում է ինձ հետին թվով քաղաքացիություն չշնորհելուն,  ապա դա մտնում է վարչապետի լիազորությունների մեջ, և այդ խնդիրը կարող էր լուծվել, չգիտեմ ինչու չի լուծվել»:

 Դիտարկմանը, թե իր ցուցակում չընգրկվելն ինչպե՞ս կանդրադառնա կուսակցության ստացած ձայների քանակի վրա, Սեֆիլյանն ասաց.

«Գնահատականը կտա ժողովուրդը, քարոզարշավին ես շատ ակտիվ եմ լինելու, մենք այնպիսի քարոզչական մարտավարություն ենք ընտրել, որ իմ՝ ցուցակում չընգրկվելը բացասական ազդեցություն չի ունենա, ընհակառակը, ինձ թույլ  չտալով ցուցակում ընդրգկվել՝ ինձ օգնեցին, որպեսզի մենք ավելի շատ ձայն հավաքենք»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ