News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 15
Տեսնել լրահոսը


«Յուրան երիտասարդ էր, իր գնալու ժամանակը չէր»։ Այսօր՝ նոյեմբերի 13–ին, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհահռչակ հայ դուդուկահար եւ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը։

«Յուրայի հետ առաջին անգամ հանդիպել ենք իր առաջին հաղթանակից հետո, երբ վերադարձավ Երեւան։ Այն ժամանակ երիտասարդ տղա էր, քեֆեր արեցինք, ուրախացանք ու այդպես մտերմացանք։ Յուրան երբեք չի ասել՝ ես այս ինչ մարդն եմ, շատ համեստ տղա էր, ոչ մեկին ոչ մի բան չի խնդրել, ոչ մեկից կախման մեջ չի եղել։ Յուրան երիտասարդ էր, իր գնալու ժամանակը չէր... լավ ընկեր էր, հասնող»,– ասաց Ջիվան Գասպարյանը։

Նշենք, որ Յուրի Վարդանյանը մահացել է նոյեմբերի 2–ին ԱՄՆ–ում։ Նրան հուղարկավորելու են Կոմիտասի անվան պանթեոնում այսօր ժամը 16։00–ին։

Տպել
Partner news