News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Երբ մենք ասում ենք, որ խրախուսում ենք աշխատանքը, շատերը մեզ փորձում են մեղադրել, թե մենք մեր ժողովրդին մեղադրում ենք ծուլության ու չաշխատելու մեջ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք մեր ժողովրդին ոչ մի բանում չենք մեղադրում: Մենք մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգին, որ նրանք աշխատանքը խրախուսելու փոխարեն խրախուսել են աղքատությունը: Մարդուն ասել են՝ դու աղքատ ես, աղքատության նպաստ ես ստանում, ավելի լավ է, դու մի աշխատի, որովհետեւ հենց որ աշխատես մենք քեզ նպաստից կզրկենք: Մենք ընդհանրապես, ինչու ենք աշխատունակ մարդուն նպաստ տալիս: Մեր քաղաքականությունն ուղղվելու է ոչ թե աշխատունակ մարդուն նպաստ տալուն, այլ պետք է ավելի թիրախային աջակցենք: Օրինակ, երեխային, այսինքն նպաստառուն ոչ թե պետք է լինի ոչ թե երեխայի հայրը, որ եթե աշխատի, կզրկվի նպաստից, այլ շահառուն պետք է լինի երեխան: Մենք չպետք է դնենք պայման, որ եթե քո հայրը աշխատի, մենք քեզ կզրկենք նպաստից: Մենք ասում ենք, որ այդ օգնությունը պետք է տալ թոշակառուին, անաշխատունակ մարդուն, երեխային: Մենք քաջալերելու ենք, որ մեր քաղաքացիներն ուղղեն իրենց մեջքը, հավատան իրենց ուժերին»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այսօր աառաջնային հարկ վճարողի կարգավիճակ Հայաստանում ունի 350 հազար մարդ. «Նկատի ունենք բոլոր այն մարդկանց, որոնք աշխատում են ոչ բյուջետային, մասնավոր ընկերություններում: Նրանք զրոյից հարկեր են վճարում: Բյուջետային աշխատողները եւս հարկեր վճարում են, բայց նրանց աշխատավարձը ձեւավորվում է այդ 350 հազար անձանց վճարած հարկերից: Մեր խնդիրն է, որ առաջնային հարկ վճարողների թիվը կրկնապատկվի, եռապատկվի, քառապատկվի:

Ըստ էության, այդ 350 հազարն իրենց ուսերին են կրում բոլոր բյուջետային ծախսերի պատասխանատվությունը: Երբ արձանագրում ենք, որ ՀՀ քաղաքացիների փոքր տոկոսն ա այսպիսի գործառույթ կատարում, մենք ճշգրիտ ձեւակերպում ենք այն խնդիրը, որը պետք է լուծենք:  Մենք չենք մեղադրում մարդկանց չաշխատելու եւ հարկ չվճարելու մեջ»,-հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Հիշեցնենք, որ Աստանայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում 350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազար մարդու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ