News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

YouGov սոցիոլոգիական ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքներով Արքայազն Հարին՝ Սասեքսի դուքսը, բրիտանացիների կողմից (77 տոկոս) ճանաչվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենահայտնի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

34-ամյա արքայազնին, ըստ հարցման, հաջողվել է առաջ անցնել Բրիտանիայի 92-ամյա Եղիսաբեթ Երկրորդ թագուհուց (74 տոկոս) եւ նրա եղբորից՝ արքայազն Ուիլյամից՝ Քեմբրիջի դուքսից (73 տոկոս):

Եվ Սասեքսի դուքսը եւ Քեմբրիջի դուքսը զգալիորեն առաջ են անցել իրենց հորից՝ բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Չարլզից (48 տոկոս, 7-րդ տեղ),  որը  նոյեմբերի 14-ին տոնում է 70-ամյակը:

Միեւնույն ժամանակ, հարցվածների 20 տոկոսը նշել է նրա հանդեպ բացասական վերաբերմունքի մասին: Չարլզի կինը՝  Քորնոուլի դքսուհի Կամիլան ավելի քիչ է հայտնի  (29 տոկոս, 10-րդ տեղ): Հարցվածների 36 տոկոսը բացասաբար է արտահայտվել նրա մասին, գրում է The Daily Telegraph թերթը:

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը Եղիսաբեթ II-ից հետո արքայական տան երկրորդ ամենահայտնի ներկայացուցիչն է դարձել (64 տոկոս), իսկ արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհին, այս վարկանիշում վեցերորդ տեղն է զբաղեցրել (55 տոկոս):

Մայիսի 15-ից հոկտեմբերի 31-ը անցկացված ուսումնասիրությանը մասնակցել է բրիտանական կզիների 3.6 հազար բնակիչ:

Արքայազն Հարին վերջերս նշանակվել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի համհարզը, ինչը վկայում է թագավորությունում նրա աճող դերի մասին: Սասեքսի դուքսը դարձել է  միապետի մի քանի վստահելի սպաներից մեկը: Արքայազն Ուիլյամը Էլիզաբեթ II- ի համհարզը դարձել էր 2013 թվականին: Նույն կարգավիճակն ունի նաեւ արքայազների հայրը՝ Ուելսի Չարլզը:

Հարրիի նշանակման մասին լուրը հայտնվեց այն տեղեկությունից հետո, որ արքայազնը եւ Մեգան Մարքլը 2019 թվականի գարնանը սպասում են իրենց առաջնեկի ծնվելուն: Ապագա երեխան լինելու է բրիտանական գահի ժառանգների թվում յոթերորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ