News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Waymo ընկերությունը, որը մտնում է Alphabet հոլդինգի մեջ, մտադիր  է դեկտեմբերի սկզբին գործարկել  աշխարհի առաջին կոմերցիոն անօդաչու տաքսին, հայտնում է Bloomberg-ը:

Ծառայությունը կաշխատի նոր ապրանքանիշով: Այն կլինի Uber-ի եւ Lyft-ի մրցակիցը:

Գործակալության տվյալներով, տաքսիի նախնական հաճախորդների քանակը սահմանափակվելու է մի քանի հարյուրով, իսկ անօդաչու տաքսիների սպասարկման տարածքը ԱՄՆ-ի Ֆինիքս քաղաքի (Արիզոնա նահանգ) արվարձաններում չի գերազանցի 250 քառակուսի մետրը:

Շահագործումից անմիջապես հետո անօդաչու մինիվենների ղեկին կլինեն «պահեստային» վարորդներ: Նրանք սկզբնական շրջանում կօգնեն հաճախորդներին հարմարվել, ինչպես նաեւ անկանխատեսելի դեպքերի ժամանակ կկարողանան կառավարել տրանսպորտային միջոցը: Ընդ որում ընկերությունը նախատեսում է, որ մեքենաները անօդաչու ռեժմիով կտեղաշարժվեն գրեթե ողջ ընթացքում՝ 99,9 տոկոսից ավելին:

Անցյալ ամսվա վերջին, Waymo-ն թույլտվություն  էր ստացել Քալիֆորնիայի ճանապարհներին անօդաչու մեքենաների փորձարկման համար: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Քալիֆորնիայի իշխանություններն այս տարվա ապրիլին ընդունել էին նոր օրենքներ`թույլ տալով, որ տարբեր ընկերություններ պետական ավտոճանապարհներին լիովին ինքնավար մեքենաներ փորձարկեն: Խոսքը լիովին ավտոմատացված, ինքնակառավարվող մեքենաների մասին է, որոնք կարող են տեղաշարժվել առանց վարորդի:

Նահանգի նոր նորմերը թույլատրում են նման փորձարկումներն իրականացնել առանց վարորդական նստատեղին նստած մարդու, որը արտակարգ իրավիճակում կարող է կառավարել տրանսպորտային միջոցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էլեկտրական Mercedes-Benz Vision EQXX-ը մեկ լիցքավորմամբ հեռավորության ռեկորդ է սահմանել
Երթուղին գծված էր քաղաքի փողոցներով և անապատով, որտեղ շոգը ավանդական էր...
Rolls-Royce Ghost-ը «թոշակի կանցնի». նրան կփոխարինի նոր Alpina սեդանը
Ըստ BMW Blog-ի՝ Rolls-Royce Ghost մոդելի կյանքի ցիկլը կավարտվի 2029 թվականին...
Porsche-ն թողարկել է իր պատմության ամենաարագ մեքենան
Բայց քանի որ այս լիգայում ավտոարտադրողները չափվում են ոչ թե լուսացույցներում իրենց ներուժով...
Campa Evolute-ը հավակնում է արագության ռեկորդի, որը պահպանվել է գրեթե 50 տարի
Եթե Մարզխորհուրդը հաստատի արդյունքները, ապա արձանագրությունը կթարմացվի...
Չինական ավտոարտադրողը սկսել է սմարթֆոններ նվիրել իր հաճախորդներին
Nio Phone-ն ունի 6,81 դյույմանոց OLED էկրան՝ 1440 x 3088 պիքսել թույլատրությամբ, 120 Հց հարմարվողական...
Nissan-ը դիտարկում է Honda-ի հետ բիզնես համագործակցության հնարավորությունը
Կոնկրետ քայլերը կարող են ներառել ընդհանուր ուժային համակարգի ներդրումը...
Ամենաշատ