Ամերիկացի երգիչ Ֆրենկ Սինատրայի եւ նրա կնոջ անձնական իրերը Նյու Յորքում աճուրդի կհանվեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նշվում է, որ ամբողջ հավաքածուի մոտավոր արժեքը գնահատվում է ավելի քան 3 մլն դոլար։
Աճուրդի կհանվեն նկարներ, Բարբարայի զարդերի ու աքսեսուարների հավաքածուն, ինչպես նաեւ Փալմ Սփրինգում, Լոս Անջելեսում եւ Մալիբույում Սինատրայի բնակարանների անձնական իրերը։ Դրանց թվում՝ Սինատրայի դիմանկարը, երգչի կնոջ նշանադրության մատանին։
Նշվում է, որ աճուրդի կհանվի ավելի քան 120 առարկա։ Աճուրդը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 6-ին։