News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


6-րդ գումարման ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հերքում է՝ առաջիկա ընտրություններին ցուցակը գլխավորելու հարցով իր եւ Հրանտ Մարգարյանի մեջ պայքար չկա։

«Երբեք մեր մեջ պայքար չի եղել։ Կուսակցությունը շատ լուրջ ծանրութեթեւ է անում, որոշումը կայացվում է համախոհությամբ։ Քննարկումներ են տեղի ունենում բոլոր մակարդակներով»,–նշեց նա։

Ռուստամյանը արձագանքեց ՀՀԿ–ի այն հայտարարություններին, թե իրենք միակ իրական ընդդիմությունն են. «Երբ իշխանությունը կձեւավորվի, այն ժամանակ պարզ կդառնա՝ ով կլինի ընդդիմություն։ Մենք հայտարարել ենք, որ շարժման մեջ մենք մեր դերակատարությունն ունեցել ենք, բայց դուրս ենք եկել այդ կառավարությունից։ Ուստի մենք էլ ենք լինելու ընդդիմություն»։

Պատգամավորը նկատեց՝ ՀՅԴ–ն այլեւս չի պատրաստվում այնպիսի կոալիցիաներում լինել, որտեղ իր ձայնը լսելի չէ. «Այսինքն՝ մենք չեն պատրաստվում կազմել մի քաղաքական ուժի հետ, որտեղ մեր ձայնը վճռորոշ չի։ Մենք այլեւս այդպիսի կոալիցիաների մեջ չենք լինի, որտեղ առանց Դաշնակցության կարող են որոշումներ ընդունվել, սա մեր անցած ճանապարհի գլխավոր գնահատականն է, որը տալիս ենք մեր ամբողջ ճանապարհը վերլուծելով։ Մենք մնացել ենք այն պատասխանատվության տակ, որի համար ՀՅԴ–ն պատասխանատու չի, քանի որ չի եղել ամբողջական իշխանություն, բայց ընկալվել է որպես այդպիսին»։

Հարցին՝ ո՞վ է լինելու ՀՅԴ ընտրազանգվածը առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ նրանք ՀՅԴ անցած ճանապարհը գնահատողներն են.  «Մեր ընտրազանգվածը ՀՅԴ անցած ճանապարհը գնահատող եւ գաղափարներին հավատացող, ամբողջ ընթացքում ՀՅԴ ասածի ու արածի համադրությունը տեսնող ընտրազանգվածն է։ ՀՅԴ–ն մինչեւ հիմա իր քաղաքական հստակ ուղուց երբեք չի շեղվել»։

Նա շեշտեց՝ ՀՅԴ–ն մեծ առավելություն ունի՝ կայացած է եւ համահայկական, իսկ նոր ուժերը՝ այս թվում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը շատ ճանապարհ ունի բյուրեղանալու համար»։

Դիտարկմանը, որ երկար ժամանակ համարվել է, որ ՀՅԴ–ն իր ստաբիլ ընտրազանգվածն ունի, սակայն այժմ ընտրապայքար են մտել կուսակցություններ, որոնք կարող են տանել ՀՅԴ ձայները, օրինակ՝ «Սասնա ծռերը» գաղափարական առումով շատ մոտ են ՀՅԴ–ին, որին ի պատասխան պատգամավորն ասաց. «Բացի գենետիկ հակադաշնակցականներից, բոլոր մնացածը մոտ են ՀՅԴ–ին, այդպիսի բան չկա, որ մարդը իր ազգը, պետությունը, երազած երկիրը պատկերացնի ու չգա ազատ, անկախ, միացյալ Հայաստանի գաղափարին»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ