News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բանկային շուկայում մրցակցությունը մեծ է եւ այսօր կան գործարարներ շուկայում, որ նախկինում են վարկեր վերցրել, որոնց պայմաններն անհամեմատելի են գործող պայմանների հետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ հավելելով, որ այսօր վարկերի պայմաններն ավելի լավ են, որովհետեւ տոկոսադրույքների նվազման միտումը շարունակվում է:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին, թե այսօր ունե՞նք վարկերի վճարունակ պահանջարկ շուկայում, Ջավադյանը դրական պատասխան տվեց. «Իհարկե պահանջարկ կա: Որոշակիորեն փոխվել է վարկավորման կառուցվածք. Ավելի շատ վարկերն սկսել են ուղղվել արդյունաբերությունը, հիփոթեքային վարկավորում, ծառայություններին տրվող վարկերի տեմպը նվազել է: Եթե պահանջարկ չլիներ, եթե բիզնեսը չկլաներ այդ վարկերը, այսքան վարկեր չէին լինի: 2018-ին ունենք վարկավորման 10 տոկոսից ավելի աճ, դա բավական մեծ ցուցանիշ է»:

Նա անդրադարձավ նաեւ տոկոսադրույքներին, նշելով, որ դրանք բավականին իջել են. «Վերջին երեք տարիներին ծառայություններին տրվող վարկերի տոկոսադրույքը իջել է 2 տոկոսով, արդյունաբերության ոլորտին տրվողը՝ 3 տոկոսով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
Թողարկողին պիտի կրթել, փորձի վրա բացատրել ու էքսպերտիմենտալ եղանակով ապացուցել, որ արժեթղթերի թողարկմամբ ֆինանսների ներգրավումը կարևոր քայլ է ֆինանսական անկախության ճանապարհին...
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback
Առաջարկը գործում է ամբողջ տեսականու համար...
«Սբերբանկ»-ն իր ապրանքանիշն է գրանցել Հայաստանում
Հայտը բավարարվել է հունվարին․․․
Դեֆլյացիան փետրվարին կազմել է 1,7 տոկոս. ՀՀ ԿԲ նախագահ
Հայաստանում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել...
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով եւ սահմանվել 8,5 տոկոս
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 10.0%...
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները
Հարկ է նշել, որ վերանորոգումն իրականացվել է հայկական ոճով՝ բացառապես հայկական քարերի կիրառմամբ՝ չխախտելով շենքի ընդհանուր ճարտարապետական տեսքը...
Ամենաշատ